Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն այս մրցաշրջանն անպայման կանցկացնի «Արքայական ակումբ»-ի կազմում:
Իսպանացի ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքելու առիթով բանակցություններ է սկսել մադրիդցիների հետ, քանի որ գործող համաձայնագրի ժամկետը սպառվում է առաջիկա ամռանը, սակայն դեռ փաստ չէ, որ կողմերը վերջնական համաձայնության կգան:
Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, «Ռեալ»-ը չի դիտարկի 32-ամյա խաղացողի տրանսֆերը վաճառելու հնարավորությունը նույնիսկ այն դեպքում, եթե նա պայմանագիրը չերկարաձգելու որոշում կայացնի:
Մադրիդյան ակումբն Ալոնսոյին այս պահին առաջարկում է համագործակցությունը շարունակել մինչև 2016 թվականը, որի արդյունքում տարեկան կվաստակի 6 մլն եվրո, սակայն ֆուտբոլիստը դեռ մտածում է:





































