Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել է, որ առաջիկա խաղերում միայն հաղթանակներ տանելու դեպքում թիմը հնարավորություն կունենա շարունակելու պայքարը մրցաշարում:
«Մենք պարզապես պարտավոր ենք հաղթել, եթե ցանկանում ենք առաջ գնալ մրցաշարում: «Յուվենթուս»-ին բարդ խաղ է սպասվում, լի վտանգներով, բայց կա մի պարզ ելք` մենք պարտավոր ենք հաղթել: Այլ կերպ մենք ապագա չենք ունենա Չեմպիոնների Լիգայում:
Ես անհրաժեշտ չեմ համարում կրկին ինչ-որ բացատրություններ տալ սաներիս: Հանգիստ եմ, քանի որ գլխավորում եմ մի թիմ, որը կարողանում է դիմակայել ճնշումներին: Պետք է լավ խաղալ և խելացի:
Իմ թիմում են ոչ միայն Ֆերնանդո Լիորենտեն և Կարլոս Տևեսը, այլ նաև Սեբաստիան Ջովինկոն և Միրկո Վուչինիչը, Ֆաբիո Կվալյարելան և այլք»,- Կոնտեին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





































