Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին չհաջողվեց գերազանցել Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը, ով 2011/12 թվականների մրցաշրջանում գլխավորելով կատալոնական ակումբը պարտություն չի կրել անընդմեջ 21 հանդիպումներում:
Մարտինոյի առանց պարտությունների շղթան ընդհատվեց 20-րդ խաղում, երբ «կապտանռնագույններ»-ը զիջեցին «Այաքս»-ին:
Հատկանշական է, որ Մարտինոյի և Գվարդիոլայի հաղթանակների շղթաները ընդհատվել են նույն օրը` նոյեմբերի 26-ին: 2011 թվականի նոյեմբերի 26-ին Գվարդիոլայի «Բարսելոնա»-ն զիջել է «Խետաֆե»-ին:








































