Կիրսան Իլյումժինովը մտադիր չէ կատարել ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի պահանջն ու հրաժարական տալ: «Կասեմ միայն, չերազեք: Հույն Մարկոպուլոսը ցանկանում է նախագահ դառնալ և պահանջել է իմ հրաժարականը: Նա գիտի, որ ես հզոր աջակցություն ունեմ և ընտրություններում կհաղթեմ: Իմ հրաժարականի պահանջը քաղաքական է և սպորտի հետ որևէ կապ չունի»,- հայտարարել է Իլյումժինովը:
Հիշեցնենք, որ այսօր ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը դիմել էր կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովին, վերջինիս պահանջելով անհապաղ հրաժարական տալ։
Պատճաը ԱՄՆ-ի կողմից Իլյումժինովի նկատմամբ ներկայացված պատժամիջոցներն են։
Իլյումժինովի հրաժարականի որոշումը կայացվել է ապրիլի 7-8-ը Մինսկում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի համաժողովի ժամանակ։ Խորհրդի անդամ 14 պատվիրակները կողմ եք քվեարկել Իլյումժինվին պաշտոնանկ անելուն և միայն մեկ պատվիրակ է քվերակել դեմ։