Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը ըմբռնումով է մոտենում գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի վարած քաղաքականությանը: Մասնագետը որոշել է ռոտացիա կատարել դարպասապահի գծում:
«Այն, թե դարպասապահներից ով է խաղադաշտ դուրս գալու, որոշում է մարզիչը: Հիմնական կազմում ընդգրկված խաղացողները ներդնում են իրենց առավելագույն հնարավորությունները, իսկ մյուսները պատրաստ են օգնության հասնել` անհրաժեշտության դեպքում:
Բոլորս խաղալու ցանկություն ունենք: Սակայն վերջնական որոշումը մարզիչն է կայացնում: Շատ դժվար է խաղալ «Ռեալ»-ի կազմում, բայց ինձ դեռ հաջողվում է»,- ասել է Լոպեսը:









































