«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ «Բազել»-ի դեմ խաղից հետո իր թիմն ամրագրի առաջին տեղը խմբում:
Շվեյցարիայում հաղթանակ տանելու դեպքում լոնդոնյան ակումբը կապահովի իր տեղը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում: Ժոզե Մոուրինյոն կոչ է անում իր սաներին 3 միավոր վաստակել:
«Դեկտեմբերին մենք բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացնելու: Մենք իրավունք ունենք նաև ոչ-ոքի ավարտել «Բազել»-ի դեմ խաղը, բայց լավ կլինի, եթե սաներս հաղթեն: Բացի այդ, «Բազել»-ն առավելության է հասել մեր նկատմամբ Լոնդոնում և մեզ համար այժմ շատ կարևոր է գերազանցել «Սթեմֆորդ Բրիջ»-ում մեզ հաղթած թիմին»,- Sky Sports-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:





































