Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան իր կարծիքն է հայտնել Քրիշտիանու Ռոնալդուի` «Ալմերիա»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի մասին:
«Ազգային թիմերի խաղերին մասնակցելուց հետո ֆուտբոլիստները հոգնած են վերադառնում իրենց ակումբները: Նորմալ է, եթե մարզիչը զգուշացնում է մեզ այդ մասին:
Ինչ վերաբերում է Ռոնալդուի վնասվածքին, ապա նա վերջերս է Մադրիդ վերադարձել: Բնականաբար, Քրիշտիանուն հոգնած է` Պորտուգալիայի հավաքականի կազմում իր փայլուն ելույթներից հետո: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և երբեմն նրան էլ հանգիստն անհրաժեշտ է»,- ասել է Մորատան:






































