«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով ձախ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ, շարք է վերադարձել:
Marca-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը վերսկսել է մարզումներն ու թիմի հետ նախապատրաստվում Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Գրանադա»-ի դեմ հանդիպմանը:
Նշենք, որ վնասվածքի պատճառով Ֆաբրեգասը բաց է թողել Իսպանիայի հավաքականի` Հասարակածային Գվինեայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումը և չի խաղա նաև ՀԱՀ ազգային թիմի դեմ:









































