Միլանի «Ինտեր»-ի նոր սեփականատեր Էրիկ Տոհիրը Rai3 հեռուստաընկերության եթերում խոսել է իր ծրագրերի մասին:
«Տարբեր խոսակցություններ կան կապված այս կամ այն ֆուտբոլիստի հետ: Գլխավոր նպատակը թիմը հզորացնելն է: Տրանսֆերների հետ կապված որոշումները չի կայացնի մեկ հոգի: Կոլեկտիվ որոշում կկայացնենք: Չեմ ցանկանում նորեկներ հրավիրել միայն ելնելով իմ նախասիրություններից:
2016թ. ՉԼ եզրափակիչը կայանալու է Միլանում, և «Ինտեր»-ը պետք է ամբողջությամբ պատրաստ լինի այդ մրցաշարին: Պատրաստվում ենք վերադառնալ Չեմպիոնների Լիգա:
Մորատիի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ չեմ ցանկանում փոխարինել նրան: Ցանկանում եմ ստեղծել կոլեկտիվ, որն առաջ կտանի «Ինտեր»-ը: Ես երբեք չեմ կարողանա անել այն, ինչ արել է Մորատին»:






































