Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ցանկանում է, որ 2012/13 թվականների մրցաշրջանի արդյունքներով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվի իսպանացի ֆուտբոլիստ: Դել Բոսկեն հրաժարվել է հրապարակել այն ֆուտբոլիստի անունը, ում օգտին քվեարկել է անձամբ:
«Չէի ցանկանա ժամանակից շուտ ասել, թե ում եմ նախապատվություն տվել: Կասեմ միայն, որ ցանկանում եմ «Ոսկե գնդակ»-ը ստանան Չավի Էրնանդեսը կամ Անդրես Ինյեստան:
Կարծում եմ` հիմնական պայքարը կծավալվի նրանց, Քրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսսիի և Ֆրանկ Ռիբերիի միջև: Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա ֆավորիտ եմ համարում Յուպ Հայնկեսին»,- ասել է դել Բոսկեն:








































