Football Italia-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարները կազմել են տրանսֆերային ցուցակ՝ նախատեսված առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի համար:
Նշվում է, որ ցուցակում են հայտնվել Ռաջա Նաինգոլանը («Կալյարի»), Ֆերնանդոն («Պորտու»), Ժոնատան Բիաբիանին («Պարմա») և Ժերեմի Մենեզը (ՊՍԺ):
Ակումբի ղեկավարները պատրաստ են տրանսֆերների համար հատկացնել 30 մլն եվրո:






































