ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ ֆուտբոլիստների ցուցադրած խաղի մասին:
««Ոսկե գնդակ»-ին հավակնում են բազմաթիվ ֆուտբոլիստներ: Ռիբերին ֆանտաստիկ խաղ է ցուցադրում, այս տարի նա նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները:
Կա նաև Մեսսին, ով իսկական տաղանդ է: Քրիշտիանու Ռոնալդուն նույնպես հիանալի տարի անցկացրեց»,- ասել է Իբրահիմովիչը:





































