Thursday, 23 05 2024
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ

Լավ է ուշ, քան ավելի ուշ. Սարգսյանը նախաձեռնում է Ազգ. անվտանգության ռազմավարության վերանայումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխելու, վերանայելու հարցը բոլորովին վերջերս էր քննարկվում հայկական մամուլում: Այս քննարկումները հատկապես ակտիվացրեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, որն իր «Vae Victis կամ՝ Վայ պարտվածներին» վերտառությամբ հոդվածում կարծիք էր հայտնել, թե հաշվի առնելով տարիներին միջազգային և տարածաշրջանային իրադրության, Հայաստանի անվտանգության միջավայրում, ներքին և արտաքին կյանքում տեղի ունեցած էական փոփոխությունները՝ ժամանակն է վերանայել և լրամշակել 2007 թ. ընդունված կարևորագույն այս փաստաթուղթը: Իսկապես շատ փորձագետների էր զարմացնում այն փաստը, որ Հայաստանի ղեկավարությունը ո՛չ 2008 թ. միջազգային տնտեսական ճգնաժամից, ո՛չ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատթարացումից և ո՛չ էլ նույնիսկ Ղարաբաղյան հակամարտության կտրուկ սրացումից և 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո գոնե հրապարակայնորեն չէր անդրադառնում այս հարցին: Եվ ահա հունվարի 30-ին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանըհայտարարել է, թե իր կարծիքով՝ արդեն հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Նախագահը շեշտել է, որ արտաքին քաղաքականության արդյունավետ իրագործումը նույնքան կենսական է մեր երկրի համար, որքան ներքին բարեփոխումները, և Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ։

«Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ արտգործնախարարությունը շոշափելի դերակատարում է ունենալու այս փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում։

Ազգային անվտանգության ռազմավարության դրույթները վերատեսության ենթարկելու անհրաժեշտության մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ ասելով, որ Հայաստանը պետք է ունենա ոչ միայն ազգային անվտանգության նոր հայեցակարգ, այլև որոշակի մոդելներ՝ կապված տարբեր իրավիճակների և զարգացումների հետ: Բայց խոսակցությունները նոր փաստաթղթի մասին, իհարկե, ընդհարական են: Այն կարելի է ավելի կոնկրետ քննարկել միայն դրա ընդունումից և հաստատումից հետո:

«Պարզ է, որ ցանկացած երկիր պետք է ունենա իր անվտանգության դոկտրինը կամ ռազմավարությունը, որն, իհարկե, հիմնականում առնչվում է արտաքին քաղաքականությանը և ժամանակակից մարտահրավերներին, ընդ որում ենթադրում եմ, որ կարող է լինել երկու փաստաթուղթ, մեկը՝ լրիվ բաց, նաև չեմ բացառում, որ լինեն փակ մասեր: Այն, որ վերջին տասը տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային հարաբերություններում, մասնավորապես՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում, դա պարզ է: Այն, որ փոխվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման էությունը, կամ որ Ադրբեջանի վարքագիծը գնալով ավելի ագրեսիվ է դառնում և փոխվում է, դա էլ է պարզ: Այն, որ Թուրքիան այլևս այն երկիրը չէ, որ եղել է 10-11 տարի առաջ, և Հայաստանը պետք է հետևություններ անի և համապատասխան զսպող մեխանիզմներ մշակի, դա էլ է պարզ: Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանը պետք է ունենա ոչ միայն այդպիսի դոկտրին, այլև մոդելներ՝ կապված տարբեր իրավիճակների և զարգացումների հետ»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:

Փորձագետը հիշեցրեց՝ ազգային անվտանգության երաշխիքը ոչ միայն մարտունակ բանակն է, այլև արդյունավետ արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային բարենպաստ միջավայրը, տնտեսությունը, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և այլն:

«Հաշվի առնելով թեկուզ Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի կոշտ քաղաքականությունը և այն հանգամանքը, որ Հայաստանը, կարծես, իր ողջ անվտանգությունը կապում է Ռուսաստանի հետ, այստեղ որոշ այլընտրանքային կետեր և հնարավորություններ պետք է հաշվի առնվեն»,- ավելացրեց Հովհաննես Իգիթյանը:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը իր հերթին ասում է, որ մենք ապրում ենք մի այնպիսի պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ անվտանգության մարտահրավերները շատ արագ փոխվում են, և հաշվի առնելով մեր ռեգիոնում տեղի ունեցած նկատելի վերադասավորումները՝ ազգային անվտանգության ռազմավարությունը դեռ 4-5 տարի առաջ պիտի վերանայվեր:

«2007 թ. մեր տարածաշրջանում մի իրավիճակ էր, 2014-ին՝ այլ, 2017-ին՝ բոլորովին այլ իրավիճակ: Պատկերացրեք՝ սրանից չորս տարի առաջ ոչ ոք չէր կարող մտածել, որ կարող է լինել Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցային ձևաչափ սիրիական ճգնաժամի շուրջ: Կամ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Ռուսաստանն այդքան արագ կերպով կսկսի ռազմական միջամտություն ցույց տալ տարածաշրջանի կոնֆլիկտներին: Այստեղ փոխվում է Թուրքիայի դիրքորոշումը մեր նկատմամբ՝ պայմանավորված Ռուսաստանի հետ համագործակցությամբ, և նաև ԱՄՆ-Ռուսաստան, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրումն է նոր մարտահրավերներ առաջացնում մեզ համար, որովհետև մենք առայժմ չենք կարող հրաժարվել ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ համագործակցությունից: Բնականաբար, 2007 թ. ընդունված ռազմավարությունը, նույնիսկ եթե այն շատ փայլուն փաստաթուղթ լինի, պետք է ամեն դեպքում վերանայվի, ճշտվի՝ պայմանավորված ինչպես վերջին 5-6 տարում տեղի ունեցած այս կտրուկ վերելքների, վայրէջքների, դերակատարների դիրքորոշումների փոփոխությամբ և ռուս-թուրքական հարաբերությունների նոր որակով, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջացած նոր իրողություններով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գարիկ Քեռյանը՝ նկատելով, որ Արևմուտքի երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, ազգային անվտանգության ռազմավարությունները շատ ավելի հաճախ են վերանայվում: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ներկայացրեց նախորդ տարվա դեկտեմբերին:

«Օբամայի ընդունած ազգային անվտանգության ռազմավարությունն ուրիշ էր, բայց հիմա Թրամփը այլ ռազմավարություն է ներկայացրել: Թրամփը եկավ և ելնելով իր դիրքորոշումներից կամ աշխարհաքաղաքական նոր իրողություններից՝ փոխեց այդ փաստաթուղթը: Հայաստանում սա բավական ուշացած է արվում: Եվ հաշվի առնելով 2011 թ. սկսված սիրիական ճգնաժամը, որի պատճառով զգալի վերադասավորումներ եղան տարածաշրջանում, արդեն տա պիտի արվեր 2012-13 թթ.: Հիմա 2018 թվականն է: Բնականաբար, նախագահը ճիշտ է. այդ հարցը հասունացել է, պետք է փոփոխվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում