Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ի՞նչ կփոխի Թրամփի նոր ստրատեգիան աշխարհում. ամերիկյան դասեր նաև Հայաստանի համար

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 18-ին, հրապարակել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: 68 էջանոց փաստաթուղթը կառուցված է չորս հիմնական սկզբունքների վրա՝ Հայրենիքի, ամերիկացի ժողովրդի և կենսակերպի պաշտպանություն, Ամերիկյան բարգավաճման տարածում, Խաղաղության ապահովում հզոր լինելու միջոցով, Ամերիկյան ազդեցության տարածում:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

«Ամերիկացիները մշտապես եղել են Ամերիկայի մեծության իսկական աղբյուր: Ամերիկացիները կռվել և զոհվել են մարտադաշտերում ամբողջ աշխարհով մեկ: Մենք ազատագրել ենք ստրկացած ազգերի, նախկին թշնամիներին վերածել ենք մեր լավագույն բարեկամների և մոլորակի շատ տարածաշրջաններ հանել ենք աղքատության վիճակից: Ամերիկացի ժողովուրդը մեծահոգի է: Երբ ամերիկացիները խոսում են, մենք բոլորս պետք է լսենք: 2016 թ. նոյեմբերի 8-ին դուք քվեարկեցիք Ամերիկան կրկին հզոր դարձնելու օգտին… Այսօր ուզում եմ խոսել այն մասին, թե որտեղ ենք եղել, որտեղ ենք հիմա և վերջապես՝ մեր ռազմավարությունը, թե դեպի ուր ենք շարժվում մոտակա տարիներին»,- Սպիտակ տանը հայտարարել է Թրամփը:

ՄՐՑԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ԻԶԳՈՅՆԵՐԸ

Ռազմավարական փաստաթղթում Չինաստանը և Ռուսաստանը դասակարգվում են որպես «մրցակից ուժեր»: Չինաստանը այն հիմնական թիրախն է, որից պետք է պաշտպանել ԱՄՆ-ի տնտեսական անվտանգությունը: Ամերիկացի ստրատեգները Ռուսաստանին ևս չեն խնայել: Ռազմավարությունը ավելի հեռուն է գնում, քան պարզապես նախագահի գնահատականը «Ռուսաստանի ապակայունացնող պահվածքի» մասին՝ ներառյալ ոտնձգությունները Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանության նկատմամբ: Իսկ ԱՄՆ-ի ազգային անվտանգության «թոփ սպառնալիքների» ցուցակը գլխավորում են Հյուսիսային Կորեայի և Իրանի «անպիտան» կամ այլ կերպ ասած՝ «վտարանդի (իզգոյ) ռեժիմները» (“rogue regimes”):

ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻՑ՝ ԴԵՊԻ ԿՈՇՏ ՈՒԺ

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է The Armenian Interest վերլուծական կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը:

– Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել այս փաստաթղթից ընդհանուր առմամբ՝ հատկապես Հայաստանի արտաքին քաղաքականությանը այս կամ այն կերպ առնչվող երկրների մասով:

Ընդհանուր առմամբ այս կոնցեպտը, իհարկե, արմատապես տարբերվում է նախորդ երկու փաստաթղթերից: Այժմ ամերիկացիները խաղադրույք չեն անում նրա վրա, որ իրենց գլոբալ առաջատարությունը պետք է հաստատվի ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության, գլոբալ ժողովրդավարացման գործընթացին աջակցելու միջոցով: Այս կոնցեպտը հրաժարվում է նման մոտեցումներից, բայց դա չի նշանակում, որ գործող վարչակազմը հրաժարվում է «Ամերիկայի բացառիկության» գաղափարից: Ընդհակառակը, նրանք ասում են, որ Ամերիկան մնում է գլոբալ բացառիկ գերտերություն, բայց հիմա ամեն ինչ լինելու է շատ ավելի պրագմատիկ, իսկ դա նշանակում է՝ ամերիկյան առաջատարությունը հաստատվելու ավելի կոշտ մեթոդներով՝ ուժի և վճռական գործողությունների միջոցով: Խաղադրույքն արվում է ռազմատեխնիկական բաղադրիչի և ռազմարդյունաբերական համալիրի վրա: Այժմ Օբամայի օրոք եղած կոնցեպտները, օրինակ՝ «փափուկ ուժի» կոնցեպտը, երկրորդ, երրորդ պլան են մղվում, և Ամերիկան վերադառնում է «ռեալ պոլիտիկին», «կոշտ ուժին», մկանների ցուցադրությանը՝ ինչպես ընդունված է եղել Սառը պատերազմի շրջանում:

Մյուս տարբերվող հատկանիշն այն է, որ ներկայիս վարչակազմն ասում է, որ «Ամերիկայի բացառիկությունը» արտաքին աշխարհում կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով Ամերիկան կուժեղանա ներսում: Կիրառվում են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են՝ «ներքին տնտեսական անվտանգություն», «ամերիկյան կենսակերպի պաշտպանություն», «ներքին անվտանգություն», «կայունություն» և այլն: Որքան Ամերիկան ավելի լավ է պաշտպանված ներսից, այնքան ավելի հեշտ է դա վերածել արտաքին բացառիկության: Այսինքն՝ այժմ նրանք կապում են իրար այս երկու բաղադրիչները, քաղաքականությանը մոտենում են շատ իրատեսորեն, ոչ այնպես, ինչպես եղել է Բուշ կրտսերի կամ Օբամայի օրոք:

Արտաքին քաղաքականության հիմքում նրանք կրկին դնում են ամերիկյան առաջնորդության գաղափարը: Որպես երկու հիմնական սպառնալիքների՝ նրանք դիտում են Ռուսաստանին և Չինաստանին: Այս փաստաթղթի ճարտարապետը, ըստ էության, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերն է, որը նախկինում էլ հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայացնում է սպառնալիք, որովհետև նա ստեղծել է հիբրիդային պատերազմների նոր տեսակ, քայքայիչ գործողություններ է իրականացնում և զբաղվում է կիբերշպիոնաժով և կիբերհարձակումներով: Ռուսաստանից բխող երկրորդ սպառնալիքը տեղեկատվական հարձակումներն են՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում գործող պրոպագանդիստական գործիքների կիրառումը: Ռուսաստանն այս համատեքստում է սպառնալիք ներկայացնում: Եվ ամերիկացիները կարծում են, որ հարկավոր է սկսել պատասխանել նման գործողություններին:

Չինաստանն ավելի շատ տնտեսական վտանգ է ներկայացնում: Մաքմասթերն այդպես էլ գրում է, որ Չինաստանի տնտեսական ագրեսիան կարող է փոխել գլոբալ աշխարհակարգը, ուստի ամերիկացիները կփորձեն զսպել, բայց միաժամանակ նրանք ասում են, որ պետք է ավելի զգույշ գործել, որովհետև տնտեսական դիմակայության մեջ առաջացած լուրջ խոտորումը կարող է հանգեցնել քաղաքական լուրջ հետևանքների:

Ընդհանուր առմամբ այս փաստաթուղթը, ինչպես և նախորդները, իր բնույթով ապացուցեց մի կարևոր բան, որ անկախ այն հանգամանքից, թե որ վարչակազմն է իշխանության ղեկին, ինչ գաղափարներով է անձամբ նախագահը գալիս Սպիտակ տուն, գոյություն ունի շատ հստակ պետական օրակարգ, որը կախված է ոչ թե մարդկանցից, այլ համակարգային խնդիրներից: Անձամբ Թրամփը, օրինակ, կարող է այլ կերպ պատկերացնել այդ խնդիրները, բայց հիմա դրանք հստակ ամրագրված են, որովհետև դա է պահանջում ամերիկյան ամբողջ պետական օրակարգը: Հետևաբար, այս փաստաթուղթը հստակ արտացոլում է թե՛ Ամերիկայի ներքին վիճակը և թե՛ արտաքին մարտահրավերները: Տարբերությունը միայն այն է, որ յուրաքանչյուր վարչակազմ իր գործիքներն է կիրառում այդ խնդիրների լուծման համար:

ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

– Ռազմավարության մեջ Ռուսաստանն ու Չինաստանը նշվում են որպես «մրցակից ուժեր», իսկ Իրանն ու Հյուսիսային Կորեան ընդգրկված են գլխավոր սպառնալիքների ցուցակում: Ո՞րն է տարբերությունն այս մոտեցումների միջև:

– Տարբերությունը մեկնաբանության մեջ է, որովհետև Ռուսաստանը և Չինաստանը չեն կարող հայտարարվել ուղղակի սպառնալիքներ, որովհետև ուղիղ սպառնալիքներ նրանց կողմից չի գալիս: Նրանք չեն կարող ուղղակիորեն վնասել Միացյալ Նահանգների շահերին: Այո, նրանք հակառակորդներ են, որովհետև սրանք այն պետություններն են, որոնք, ըստ էության, փորձում են վիճարկել Ամերիկայի գլոբալ առաջատարությունը: Պարզ է, որ Հյուսիսային Կորեան և Իրանը չեն կարող նման հավակնություններ ունենալ: Իրանը կամ Հյուսիսային Կորեան չեն կարող գլոբալ մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին, դրա համար էլ նրանք հայտարարվում են պետություններ, որոնք առաջացնում են անմիջական սպառնալիքներ: Իրանը միջուկային ծրագիր է զարգացնում, ուղղակիորեն սպառնում է Միացյալ Նահանգների շահերին Մերձավոր Արևելքում՝ ներառյալ իր առանցքային դաշնակիցը՝ Իսրայելը: Հյուսիսային Կորեան անմիջական միջուկային սպառնալիք է ներկայացնում կրկին Միացյալ Նահանգների դաշնակիցներին՝ Հարավային Կորեային և Ճապոնիային: Պարզ է, որ եթե Միացյալ Նահանգները հարված հասցնի Հյուսիսային Կորեային, վերջինս չի հարվածելու ԱՄՆ-ին, բայց նա կարող է հարվածել Սեուլին կամ Տոկիոյին:

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

– Ամերիկյան նոր ռազմավարության կենսագործումն ինչպե՞ս կազդի Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների և միջազգային տարբեր հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության վրա:

– Ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանն այսօր քիչ է հետաքրքրում ամերիկացիներին: Եթե հետաքրքրում է, ապա միայն Մերձավոր Արևելքում ընդհանուր արտաքին քաղաքականության համատեքստում: Բայց Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից ձեռնտու է եթե ոչ կայուն երկխոսության պահպանումը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, ապա գոնե հարաբերությունների պահպանումը: Որքան նրանք ավելի շատ շփման եզրեր ունենան, այնքան մեր օգուտն է, որովհետև եթե ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները շարունակի խորանալ, իսկ դրա համար կան բոլոր նախադրյալները, Հայաստանի համար ավելի դժվար կլինի: Պետք է պարզապես հաշվարկել հնարավոր հետևանքները: Բոլոր նշանները ցույց են տալիս, որ ամերիկացիները հետևողականորեն կոշտացնում են իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, թեև նրանք իրենց հնարավորությունների նույնիսկ 2 տոկոսը դեռ չեն օգտագործել: Եթե նրանք ավելի շատ պատժամիջոցներ սկսեն կիրառել՝ գործի դնելով գերծանր գործիքներ, մեր վիճակը լավ չի լինի: Ըստ էության, դա վերաբերում է ամբողջ Եվրասիական տնտեսական միությանը:

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

– Հայաստանը Միացյալ Նահանգների հետ համեմատելը, իհարկե, մեղմ ասած՝ ծիծաղելի կլինի, բայց ինչպես տեսանք՝ յուրաքանչյուր վարչակազմ ազգային անվտանգության իր ռազմավարությունն է ներկայացնում: Իսկ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը վերջին անգամ հաստատվել է 2007 թ. հունվարին: Միացյալ Նահանգները, որպես պետություն, ի՞նչ օրինակ է ծառայում այնպիսի պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է:

Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է ոչ թե պետական մշակույթի կամ պետականության առկայությունը ցուցադրելու նպատակով, այլ ելնելով փոփոխված միջազգային իրադրությունից: Եթե աշխարհում ինչ-որ բան է փոխվել է, և դա անմիջականորեն առնչվում է քո պետությանը, ապա անպայման պետք է ընդունվի նոր ռազմավարություն, որում հաշվի կառնվեն բոլոր այդ նոր մարտահրավերները: Ես չգիտեմ, գուցե Հայաստանի իշխանությունների կարծիքով 2007 թ. հետո ոչինչ չի փոխվել, դրա համար էլ նոր փաստաթուղթ չեն ընդունում, թեև մի քիչ կասկածում եմ, որովհետև եղել է 2008 թ. տնտեսական ճգնաժամը կամ թեկուզ 2016 թ. քառօրյա պատերազմը, ընդհանրապես միջազգային իրադրության փոփոխությունը: Եթե հաշվի առնենք բոլոր այս գործոնները, ապա, իհարկե, Հայաստանն այսօր պիտի ունենար ազգային անվտանգության կատարելապես նոր ռազմավարություն՝ նոր մոտեցումներով և նոր գործիքներով այդ սպառնալիքներին դիմակայելու համար: Ինչո՞ւ դա չի արվում՝ հավանաբար պետք է հարցնել Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին: Չգիտեմ՝ ինչով են նրանք դա բացատրում: Հնարավոր է՝ նրանք մտածում են, թե առանց դրա էլ ամեն ինչ վերահսկում են, և պետք չէ այդ ամենի մասին գրել փաստաթղթերում, կամ այդ ռազմավարությունը հասանելի է մարդկանց շատ նեղ շրջանակի, բայց այն չի հրապարակվում գաղտնիությունը պահպանելու նկատառումներով: Դժվար է այդ հարցին պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում