Խավիեր Էրնանդեսը կարող է «Արսենալ» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Մեքսիկացի հարձակվողը բավականաչափ խաղաժամանակ չի ստանում ընթացիկ մրցաշրջանում: Նա արդեն հայտնել է, որ մտադիր է հունվարին լքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Սակայն Չիչարիտոն դեռևս հուսով է, որ կստանա անհրաժեշտ խաղաժամանակը «կարմիր սատանաներ»-ի կազմում:
Ֆուտբոլիստի` «Արսենալ» հնարավոր տեղափոխության ֆինանսական կողմը չի հրապարակվում:







































