Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Բակարի Սանյան կարող է «Միլան» տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը կլքի Լոնդոնը, քանի որ հունիսին ավարտվելու է նրա պայմանագրի ժամկետը: Այդպիսով, Սանյան կարող է «Միլան» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին 9 հանդիպում է անցկացրել և մեկ գոլ խփել:






































