Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն խոսել է իր հայրենակից Նեյմարի մասին: Պելեի կարծիքով՝ Նեյմարը ճիշտ ընտրություն է կատարել՝ տեղափոխվելով «Բարսելոնա»:
«Նեյմարը չունի այնքան փորձ, որքան Մեսսին ու Ռոնալդուն: Նա Բրազիլիայի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է:
Նեյմարը կարող է առաջիկա տարիներին նվաճել «Ոսկե գնդակ»-ը, բայց հիմա կան ֆուտբոլիստներ, որոնք գերազանցում են նրան»,- հայտարարել է Պելեն:






































