Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
Թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ ակումբը շուտով նոր պայմանագիր կստորագրի խաղացողի հետ:
«Պոգբան երջանիկ է «Յուվենթուս»-ում և չի պատրաստվում հեռանալ: Շուտով կհանդիպենք Պոլի գործակալի հետ և կհամաձայնեցնենք պայմանագրի վերջին մանրամասները:
Նրա աշխատավարձը կբարձրանա, քանի որ խաղային լուրջ առաջընթաց է գրանցել»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Sky Italia-ն: