Saturday, 20 06 2026
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Բեկումնային տարի հայկական բասկետբոլում․ ՀՄԸՄ-ն թիմ կունենա՞ Հայաստանի առաջնությունում

2017 թվականը հայկական բասկետբոլի համար կարելի է շրջադարձային համարել: Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ ելույթ ունեցավ աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ տոնելով տպավորիչ հաղթանակներ: Տևական դադարից հետո վերսկսվեցին Հայաստանի առաջնությունները:

«2017 թվականին Հայաստանի տարբեր տարիքային 6 հավաքականներ անցկացրել են պաշտոնական 34 հանդիպում, որոնցից 22-ում հաղթել են, իսկ մնացած 12-ում պարտություն կրել: Այդ խաղերից 8-ը անցկացրել է ազգային հավաքականը՝ 4 հաղթանակ և 4 պարտություն: Ազգային հավաքականն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում և ներկայումս 89-րդ հորիզոնականում է: Այս թվերը վկայում են առաջընթացի մասին և գոհացնող են, թեև մենք գիտակցում ենք, որ ավելի մեծ ներուժ ունենք և դեռ շատ-շատ անելիքներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Ներկայում Հայաստանի ազգային հավաքականը ելույթ է ունենում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: «Եկող տարի ազգային հավաքականի գլխավոր խնդիրը Եվրոպայի 2021 թվականի նախընտրական առաջին փուլի արգելքը հաղթահարելն է: Խմբային փուլի 2 հանդիպումներից հետո ունենք 3 միավոր: Հաջորդ 2 խաղերում հաղթանակներ են անհրաժեշտ: Փետրվարի 25-ին Երևանում հյուրընկալելու ենք Ալբանիային, որին նոյեմբերին հաղթել ենք Տիրանայում: Ցավոք, փետրվարին ևս ԱՄՆ-ում հանդես եկող մի շարք խաղացողներ չեն կարողանա միանալ մեզ, քանի որ ուսանողական լիգայում խաղեր ունեն: Մարտական կազմը հնարավոր կլինի հավաքել միայն հունիսին, երբ հյուրընկալվենք Դանիային: Եթե անցնենք հաջորդ փուլ, ապա օգոստոսից նոր խաղեր են մեզ սպասվում»,- հավելեց Նազարյանը:

Ինչ վերաբերում է մյուս հավաքականներին, ապա եկող տարի տղաների 16 և 18 տարեկանների հավաքականները հանդես կգան C դիվիզիոնում, իսկ մինչև 20 տարեկանները՝ կրկին B դիվիզիոնում: 2017 թվականին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթել էր C դիվիզիոնում, սակայն որոշում է կայացվել մնալ այնտեղ, քանի որ կազմն ամբողջությամբ փոխվում է և նպատակահարմար չէ խաղալ B դիվիզիոնում:

Կանանց պայքարում 2018-ին հավաքականներ չենք ունենա, քանի որ մի շարք խաղացողներ Ռուսաստանից են, որտեղ լեգեոների սահմանափակումների հարցը դեռ չի կարգավորվել: Անդրադառնալով Հայաստանի առաջնություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Երկարատև ընդմիջումից հետո Հայաստանում սկսել են անցկացվել կանոնավոր առաջնություններ: Մինչև 16 տարեկանների առաջնությանը մասնակցում են 12 թիմեր, 7-ը՝ Երևանից, և 5-ը՝ մարզերից: Առաջին շրջանից հետո շատ մասնագետներ նշում են, որ առաջնությունը մեծ օգուտ է տալիս պատանի բասկետբոլիստներին և նրանց մոտ զգալի առաջընթաց կա: Հույս ունենք, որ հաջորդ տարի մինչև 12 և մինչև 14 տարեկանների առաջնություններն էլ կանոնավոր կլինեն: Նույնը նախատեսում ենք կազմակերպել նաև աղջիկների համար: Ինչ վերաբերում է մեծահասակներին, ապա Ա լիգայում 7 թիմեր շարունակում են պայքարը, և սպասվածից ավելի հետաքրքիր առաջնություն է ստացվել»:

Նշենք, որ Լիբանանում հանդես է գալիս հայկական ՀՄԸՄ ակումբը, որը վերջերս հաղթել է նաև Արաբական երկրների բասկետբոլի լիգայում, ինչը լուրջ արդյունք է: Մարզասերները շարունակ հետաքրքրվում են՝ արդյոք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան համագործակցո՞ւմ է ՀՄԸՄ-ի հետ:

«Մենք վաղուց ենք ցանկանում համագործակցել ՀՄԸՄ-ի հետ և մեծ ուշադրությամբ հետևում ենք ակումբի ելույթներին: Ցավոք սրտի, այս պահին հայկական ակումբի կազմում շատ քիչ հայեր են խաղում: Որոշակի խաղաժամանակ են ստանում Սևակ Կետենջյանը և Հայկ Գյոկչյանը, որոնք ժամանակին հրավիրվել են Հայաստանի հավաքական, սակայն տարբեր պատճառներով չեն միացել ազգային թիմին: Մենք բազմիցս փորձել ենք կապ հաստատել Բեյրութի ՀՄԸՄ-ի ղեկավարների հետ և հանդիպումներ կազմակերպել, սակայն արդյունքի չենք հասել: Վերջերս հանդիպել եմ Երևանում ՀՄԸՄ-ի պատասխանատուի հետ և քննարկել հետագա անելիքները: Ծրագրում ենք, որ 2018 թվականի փետրվարին Բեյրութում հանդիպում լինի, որի ընթացքում կխոսենք ավելի կոնկրետ համագործակցության մասին: Շատ լավ կլիներ, որ ՀՄԸՄ-ն թիմ ունենար նաև Հայաստանի առաջնությունում: Մենք շատ ենք կարևորում «Հոմենեթմենի» հետ համագործակցությունը և կարծում ենք, որ հայկական բասկետբոլի հենասյուներից մեկը հենց ՀՄԸՄ-ն է: Չմոռանանք, որ «Հոմենեթմենը» բազմաթիվ բասկետբոլային թիմեր ունի նաև ԱՄՆ-ում, որտեղ հանդես են գալիս հարյուրավոր հայ բասկետբոլիստներ: Ներկայիս հավաքականներում էլ կան տղաներ, ովքեր ԱՄՆ-ում խաղում են կամ խաղացել են հոմենեթմենական թիմերում»,- ասաց Նազարյանը:

Ինչևէ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան բավական փոքր ռեսուրսներ և սուղ միջոցներ ունի: Վերջին հաջողությունները շատերի մեջ ուղղակի զարմանք են առաջացրել, թե ինչպես է ստացվում նման պայմաններում այսպիսի մեծ ծավալի աշխատանք կատարել:

«Առկա իրավիճակում շատ կարևոր է, որ միջոցները օգտագործվեն շատ ճիշտ, աշխատանքները կազմակերպվեն հնարավորինս անթերի: Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը մշտապես լսում է ֆեդերացիայի անդամների կարծիքը, միայնակ որոշումներ չի ընդունում, ինչը տալիս է իր արդյունքը: Աստիճանաբար ավելանում են նաև բասկետբոլի նկատմամբ հետաքրքրվող անձինք: Շուտով կլինի ֆեդերացիայի տարեկան ժողովը, որի ընթացքում կհայտարարենք նաև կադրային որոշակի փոփոխությունների մասին»,- եզրափակեց Նազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում