Газете.Ru-ի հաղորդմամբ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Կրոսնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
Ռուսաստանի չեմպիոնը հարձակման գծում Կերժակովի համար խաղընկեր է փնտրում: Իսկ խաղը, որը նա ցուցադրեց «Պետրովսկի» մարզադաշտում, համոզել է «Զենիթ»-ի ղեկավարությանը, որ Մովսիսյանն ամենևին էլ չի զիջում Ալեքսանդր Բուխարովին: Բացի այդ Մովսիսիյանի տրանսֆերային արժեքն այնքան էլ բարձր չէ:
Հաղորդվում է, որ Յուրա Մովսիսյանն արդեն առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել «Զենիթ»: Հիշեցնենք, որ Յուրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր դանիական «Ռանդերս»-ից տեղափոխվել «Կրասնոդար»: