Աշխարհի առաջին ռակետ 27-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անցել է Շանհայի «Մասթերս»-ի կիսաեզրափակիչ:
Մրցաշարի քառորդ եզրափակիչում թենիսիստն առավելության է հասել 28-ամյա շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի նկատմամբ, ով ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Մրցակցությունը տևել է 1 ժամ և 46 րոպե և ավարտվել 7:6, 6:1 հաշվով:
Սա թենիսիստների 11-րդ հանդիպումն էր, և բոլոր մրցակցություններում հաղթող է դարձել Նադալը: Շանհայի «Մասթերս»-ի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետը կխաղա արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի դեմ, ով առավելության էր հասել Նիկոլաս Ալմագրոյի նկատմամբ:





































