Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան կարծում է, որ Լիոնել Մեսսին անփոխարինելի ֆուտբոլիստ է ընտրանու համար:
«Մեսսին մեր ընտրանու ավագն է: Առաջիկայում նա չի կարող օգնել մեզ: Նրան կփոխարինի Դի Մարիան, սակայն կարծում եմ, որ ոչ ոք չի կարող Մեսսիի դերակատարությունն ունենալ խաղադաշտում: 10 համարի մարզաշապիկը, որը պատկանում է Լեոյին, հաջորդ խաղում կկրի Սերխիո Ագուերոն»,-ասել է Սաբելյան:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածքի պատճառով չի կարող օգնել իր ազգային ընտրանուն:








































