Ըստ goal.com պարբերականի «Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը Ժոզե Մոուրինյոն կսկսի 4-2-3-1 խաղային սխեմայով:
Դարպասում կլինի Դավիդ Դե Խեան: Պաշտպանությունում աջից հանդես կգա Անտոնիո Վալենսիան, ձախից՝ Էշլի Յանգը։ Պաշտպանության կենտրոնում հանդես կգան Էրիկ Բայի և Ֆիլ Ջոնսը։ Կիսապաշտպանության խորքում կգործեն Մարուան Ֆելաինին և Նեմանյա Մատիչը։ Ենթահարձակվողի դերում կգործի Հենրիխ Մխիթարյանը, իսկ եզրերում ձախից Անթոնի Մարսիալ, աջից՝ Ջեսի Լինգարդը։ Միակ նոմինալ հարձակվող կլինի Ռոմելու Լուկակուն
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Երևանի ժամանաով 18։00-ին՝ Սաութհեմփթոն քաղաքի «Սենթ-Մերիս» մարզադաշտում։