Ֆուտբոլի երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում այսօր Մոսկվայում Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի հետ: Այս հանդիպումը հայկական որևէ հեռուստաալիք չի հեռարձակելու:
Հայ երկրպագուները Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը կարող են հետևել ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հանդիպումը կսկսվի ժամը 20-ին:










































