«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆերնանդինյոն խոսել է Մյունխենի «Բավարիա»-ի մասին: Բրազիլացին կարծում է, որ գերմանական ակումբն ամենահզորն է եվրոպական ֆուտբոլում:
« «Բավարիա»-ն շատ հզոր է: Թիմն ունի հստակ խաղաոճ, որին մենք չկարողացանք հակախաղ գտնել: Նախորդ մրցաշրջանում նրանք հաղթող դարձան Չեմպիոնների Լիգայում՝ ցուցադրելով գեղեցիկ խաղ: «Բավարիա»-ն Եվրոպայի ուժեղագույն ակումբն է:
Խաղի վերջնամասոմ ինչ-որ բաներ սկսեցին ստացվել, սկսեցինք վտանգավոր պահեր ստեղծել: Պետք է շարունակենք աշխատել և ՉԼ առաջիկա խաղում ձգտել հաղթանակի»,- Ֆերնանդինյոյի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































