Բրազիլական «Սանթոս»-ի հերթական տաղանդավոր խաղացողն է պատրաստվում տեղափոխվել Իսպանիա: Այս անգամ Պիրենեյան թերակղզի է մեկնելու 19-ամյա Նեիլտոնը:
Իսպանական ակումբը արդեն իսկ համաձայնության է եկել խաղացողի գործակալի հետ:
Նշենք, որ 19-ամյա Նեիլտոնին շատերը անվանում են «Նոր Նեյմար»: Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 12 հանդիպում ու դարձել է 4 գոլի հեղինակ:





































