Իսպանիայի հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է սկսել առաջիկա մրցաշրջանը Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
AS-ի տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հետաքրքրված է «Բարսելոնա»-ի 31-ամյա դարպասապահի ծառայություններով:
Արդեն ձմռանն անգլիական ակումբի ներկայացուցիչները կփորձեն համաձայնության հասնել Վալդեսի հետ: Կատալոնական ակումբի դարպասապահի իրավունքների ձեռքբերման այլ հավակնորդ է ֆրանսիական «Մոնակո»-ն:






































