Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ուիմբլդոնի եզրափակիչ:
Ֆեդերերը կիսաեզրափակչում մրցում էր չեխ Թոմաշ Բերդիխի հետ: 2 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթել է 7:6(4), 7:6(4), 6:4 հաշվով:
Կիսաեզրափակչի մյուս խաղում հաղթել էր Մարին Չիլիչը: Ուիմբլդոնի եզրափակիչը կկայանա հուլիսի 16-ին: