Թուրինի «Յուվենթուս»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի ծառայություններով:
Իտալական գրանդը մեծ ուշադրությամբ է հետևում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին: Նոյեմբերին Ալոնսոն 32 տարեկան կդառնա, իսկ «արքայական ակումբ»-ը նրան դեռևս նոր պայմանագիր չի առաջարկել:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է ձեռք բերել Ալոնսոյի իրավունքները ձմեռային տարսնֆերային պատուհանի ժամանակ, իսկ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 6 մլն եվրո է պահանջում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն չի մասնակցել «Ռեալ»-ի պաշտոնական հանդիպումներին` ոտքի վիրահատության ենթարկվելու պատճառով:





































