«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ ակումբը չի բանակցել Մեսսիի հետ` բարելավված պայմաններով նոր պայմանագիր ստորագրելու շուրջ:
Ռոսելը նշել է, որ շրջանառվող լուրերն իրականության չեն համապատասխանում:
«Մեսսին ոչինչ չի ձեռնարկել` նոր պայմանագիր ստորագրելու համար: Նա անպայման կտեղեկացնի մեզ, եթե հարկ համարի: Լեոն երջանիկ է, որ հանդես է գալիս աշխարհի լավագույն ակումբում: Այլ նորություններ նրա վերաբերյալ չունեմ»,- ասել է ակումբի նախագահը:





































