Football Espana-ի տեղեկությունների համաձայն` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի` «Այաքս»-ի դեմ հանդիպմանը կատալոնականակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա Սեսկ Ֆաբրեգասը: Նա կփոխարինի Չավիին:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը պահեստայինների նստարանին անցկացրեց Պրիմերայի շրջանակներում սեպտեմբերի 14-ին կայացած «Սևիլյա»-ի դեմ խաղը:
Նշվում է, որ Ֆաբրեգասի հետ խաղադաշտի կենտրոնական գծում հանդես կգան Սերխիո Բուսկետսը և Անդրես Ինյեստան: Հարձակման գծում Սանչեսը կփոխարինի Պեդրոյին, իսկ Մեսսին և Նեյմարը կպահպանեն իրենց տեղերը:








































