Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը գնահատել է «նարնջագույններ»-ի՝ ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունում հաջողության հասնելու հնարավորությունը:
«Հոլանդիայի հավաքականի համար աշխարհի 2014թ. առաջնությունում խմբային փուլի արգելքը հաղթահարելը լավ արդյունք կլինի: Հուսով եմ՝ մեզ կհաջողվի դուրս գալ փլեյ-օֆֆ:
Տեսել եմ, թե ինչպես են խաղում թիմերը, որոնք նույնպես մասնակցելու են մրցաշարին: Բրազիլիայի հավաքականը գերազանց տպավորություն գործեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում:
«Մունդիալ-2014»-ում բրազիլացիները ջախջախելու են Հոլանդիայի հավաքականին, եթե մենք հանդիպենք նրանց հետ: Բրազիլացիների դեմ պետք է «խելացի» ֆուտբոլ խաղալ»,- Կրոյֆի խոսքերը մեջբերում է Sambafoot.com-ը:





































