Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վաղը նոր ռեկորդ կսահմանի՝ Չեմպիոնների Լիգայում գլխավորած թիմերի քանակով մրցաշարին մասնակցելու առումով:
Մադրիդյան ակումբը 6-րդն է մարզչի կարիերայում, որի գլխավորությամբ մասնակցելու է Չեմպիոնների Լիգային: Ավելի վաղ իտալացի մասնագետը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցել է «Պարմա»-ի, «Յուվենթուս»-ի, «Միլան»-ի, «Չելսի»-ի և ՊՍԺ-ի գլխավորությամբ:
Վերոգրյալ ցուցանիշով առաջին հնգյակում են նաև Ռաֆայել Բենիտեսը (5), Ռոնալդ Կումանը (5), Կլաուդիո Ռանյերին (5) և Ֆաբիո Կապելոն (4):
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը ՉԼ գավաթի 2013/14թթ խաղարկությունում մեկնարկելու է Ստամբուլի «Գալաթասարայ»-ի դեմ խաղով:








































