Այսօր` Ռուսաստանի առաջնութան ընթացիկ մրցաշրջանի 8-րդ տուրի շրջանակներում, Մոսկվայի «Սպարտակ»-ն արտագնա հանդիպում կանցկացնի «Վոլգա»-ի դեմ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս կգան մոսկովյան թիմի մեկնարկային կազմում:
Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը.
«Վոլգա»` Պարեյկո, Ռոդիչ, Պոլչակ, Բուլգարու, Լեանդրո, Կոնցեդալով, Ալդոնին, Բիբիլով, Կարյակա, Պուտիլո, Մուլումբա:
«Սպարտակ»` Պեսյակով, Դ. Կոմբարով, Կարլոս, Մակեև, Պարշիվլյուկ, Գլուշակով, Կոստա, Խուրարդո, Յակովլև, Օզբիլիս, Մովսիսյան:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:45-ին:










































