«Լոտուս»-ի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Ֆերարի»-ի հետ: Այդ մասին է հայտնում BBC-ն:
Ակնկալվում է, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի պայմանագրի ստորագրման մասին:
Այդպիսով, ամենայն հավանականությամբ, հենց ֆինն ավտոարշավորդը հանդես կգա Ֆերնանդո Ալոնսոյի հետ 2014 թվականի մրցաշրջանում:
Հիշեցնենք` Ռայկոնենը հանդես է եկել «Ֆերարի»-ի կազմում 2007-2009 թվականներին և 2007-ին նվաճել է չեմպիոնի տիտղոսը: