Ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխեց ակումբային գրանցումը, խոսել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին:
«Նման հնարավորություն ամբողջ կարիերայի ընթացքում տրվում է ընդամենը մեկ անգամ, որից հնարավոր չէ հրաժարվել: Ես ցանկանում եմ ոչ միայն հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, այլև տիտղոսներ նվաճել:
Նման ակումբի հետ հնարավոր է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ես:
Եթե մերժեի «Ռեալ»-ի առաջարկը, զղջալու էի ամբողջ կյանքիս ընթացքում»,- հայտարարել է Բեյլը:






































