Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տոմաս Մյուլլերի կարծիքով` «Ռեալ»-ը սխալ որոշում է կայացրել` հրաժարվելով Մեսութ Օզիլի ծառայություններից:
23-ամյա ֆուտբոլիստի կարծիքով` մադրիդցիների կազմում մեծ փոփոխություններ են կատարվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմ են տեղափոխվել նաև Իսկոն և Գարեթ Բեյլը:
«Գիտեմ, որ Մեսութը հիանալի էր զգում «Ռեալ»-ում: Սակայն ֆուտբոլում ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել: «Ռեալ»-ը շատերին դուրս թողեց: Ակումբն արդեն նոր գլխավոր մարզիչ ունի և համալրել է կազմը նոր ֆուտբոլիստներով: Սակայն ես ոչ մի դեպքում չէի վաճառի Օզիլի տրանսֆերը: Կարծում եմ` նա նոր էջ կբացի «Արսենալ»-ի պատմության մեջ»,- BIld-ը մեջբերում է Մյուլլերի խոսքերը:






































