Իտալիայի գրան-պրիից առաջ «Մերսեդես» թիմի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը կիսվել է ակնկալիքներով:
«Մոնցայի վազքուղին, անկասկած, լավագույններից մեկն է: Մենք անհավանական զգացումներ ենք ունենում, երբ այնտեղ ենք մրցում` վարելով մեքենաները առավելագույն արագությունով:
Մոնցայի մրցուղու կառուցվածքն ու մթնոլորտը յուրահատուկ են: Ստեղծվում է տպավորություն, որ մենք վերադառնում ենք «Ֆորմուլա 1»-ի ակունքներ` մրցելով այստեղ»,- նշել է Հեմիլթոնը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հեմիլթոնը իր կարիերայում առաջին անգամ հաղթեց Իտալիայի գրան-պրին: