Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 1:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Այնտրախտ»-ի նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ:
«Երջանիկ եմ, որ Մխիթարյանը նման հաջողության հասավ: Նա ջանասիրաբար աշխատում է մարզումների ժամանակ:
Հարձակվողական ոճի խաղացողներին միշտ չի բավականացնում առաջին գոլը, որը նրանց վստահություն է հաղորդում: Մխիթարյանը երկու գեղեցիկ գոլեր խփեց: Առանձնանում էր հատկապես երկրորդ գոլը:
Նա արդեն իսկ հարմարվել է մեր թիմի խաղաոճին, և ես վստահ եմ, որ դեռ բազմաթիվ գոլեր կխփի»,- հայտարարել է Սուբոտիչը: