Մոսկվայի «Սպարտակ»-ը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Տոմ»-ին:
Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը խաղադաշտ էին դուրս եկել թիմի մեկնարկային կազմում:
Խաղն այնքան էլ հաջող չմեկնարկեց մոսկվացիների համար: Արդեն 7-րդ րոպեին դարպասապահ Պեսյակովի կոպիտ սխալը հանգեցրեց գոլի:
Առաջին խաղակեսին ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում էլ Պավել Յակովլևը կարողացավ հաղթող դուրս գալ երկրորդ հարկում ու հաղթական գոլ խփել «Սպարտակ»-ի համար:
«Սպարտակ» – «Տոմ»` 2:1
0:1 Ռիկով (7’), 1:1 Մովսիսյան (45+3’), 2:1 Յակովլև (76’)