«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի վերադարձը Լոնդոնի «Չելսի»:
«Անգլիայի Պրեմիեր Լիգան զգում էր Մոուրինյոյի կարիքը: Նրան սիրում են լրատվամիջոցները, նա դուր է գալիս «Չելսի»-ի երկրպագուներին, ովքեր սպասում էին նրա վերադարձին:
Ես երկար ժամական չեմ հանդիպել Մոուրինյոյի հետ, մեր ճանապարհները ոչ մի կերպ չէին խաչվում: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ իմ թիմը հանդես չէր գալիս ՉԼ գավաթի խաղարկությունում և մենք պարզապես առիթ չունեինք հանդիպելու համար»,- Մոյեսի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն «աիկստոկրատներ»-ի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել 40 մլն ֆունտ արժողությամբ:






































