Այսօր Գերմանիայի Բունդեսլիգայի երրորդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ընդունել էր Բրեմենի «Վերդեր»-ին:
Առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, չնայած դա անելու համար շատ լավ շանսեր ունեին ռուրյան ակումբի խաղացողները: Մխիթարյանը նույնպես լավ պահեր ունեցավ:
Երկրորդ խաղակեսում շարունակվում էր նույն պատկերը: «Բորուսիա»-ն գրոհում էր, իսկ մրցակիցը պաշտպանվում էր: Սակայն, ի վերջո Ռոբերտ Լևանդովսկին կարողացավ օգտվել Մարկո Ռոյսի փոխանցումից ու գրավել մրցակցի դարպասը:
Խաղավերջում Յուրգեն Կլոպը որոշեց փոխարինել Մխիթարյանին` նրա փոխարեն դաշտ դուրս բերելով Հոֆմանին:
«Բորուսիա» – «Վերդեր»`
Գոլը` 1:0 Լևանդովսկի (55′)





































