Գրեգորի վան դեր Վիլը, կարծես թե, իր վերջին հանդիպումն է անցկացրել ՊՍԺ-ի կազմում, քանի որ շատ շուտով կարող է համալրել «Ինտեր»-ի շարքերը, հայտնում է Football Italia-ն:
Հոլանդացի պաշտպանը դժգոհ է նրանից, որ ոչ միշտ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում, ու պատրաստվում է տեղափոխվել Իտալիա, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա:
«Ինտեր»-ն, իր հերթին, շատ է հետաքրքրված 25-ամյա խաղացողի ծառայություններով ու ակտիվորեն բանակցում է ՊՍԺ-ի հետ:








































