«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իր թիմի՝ ՉԼ գավաթի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում ՊՍՎ-ի դեմ կայացած հանդիպումը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Հանդիպման մեկնարկը բարեհաջող չէր մեզ համար, չէինք կարողանում տիրել գնդակին և թույլ տվեցինք մրցակցին բազմաթիվ գոլային պահեր ստեղծել:
Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց ավելի լավ պաշտպանվել: Ցավում եմ, որ չկարողացանք հաղթանակ տանել, քանի որ գոլային հնարավորություններ ունեինք: Դեռևս ոչինիչ պարզ չէ»,- մասնագետին մեջբերում է Sky Sport Italia-ն:








































