Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շատ լուրջ է տրամադրված: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի կարծիքով` դորտմունդցիները կարող են առավելագույն արդյունքի հասնել բոլոր մրցաշարերում:
««Բորուսիա»-ն պատրաստ է նվաճել բոլոր տիտղոսները: Առաջինը մենք արդեն նվաճել ենք` երկրի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում առավելության հասնելով Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ:
Սակայն մենք չենք պատրաստվում բավարարվել այդքանով: Պետք է ավելիին: Մեր թիմը կփորձի գերազանցել «Բավարիա»-ին»,- ասել է Լևանդովսկին:





































