Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին:
«Անչելոտին հիանալի մարդ է և լավ մասնագետ, և ես ուրախ եմ, որ աշխատելու եմ նրա հետ: Կփորձենք հաղթանակ տանել Լա Լիգայում և ՉԼ գավաթի խաղարկությունում: Բարդ կլինի, բայց մենք լավ թիմ ու մարզիչ ունենք և կձորձենք իրագործել մեր նպատակները»,- նշել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ն Անչելոտիի գլխավորությամբ իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի Լա Լիգայի առաջնության առաջին տուրի շրջանակներում, երբ սեփական հարկի տակ կհյուրընկալի «Բետիս»-ին:






































