«Նապոլի»-ն հետաքրքրվում է ռուսական «Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո’Օ-ի ծառայություններով, հայտնում է Football Italia-ն:
Նեապոլիտանական ակումբը մտադիր է օգտվել ռուսական ակումբում ստեղծված դրությունից ու ձեռք բերել խաղացողի տրանսֆերը, որը գնահատվում է մոտ 20 մլն եվրո:
Նշենք, որ տրանսֆերին կարող է խանգարել միայն խաղացողի աստղաբաշխական աշխատավարձը` 20 մլն եվրո, որով կամերունցին աշխարհի ամենաշատ վաստակող ֆուտբոլիստն է համարվում:






































