Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և շվեդական ԱԻԿ-ը ոչ-ոքի գրանցեցին Ստոկհոլմում կայացած ընկերական հանդիպմանը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
«Էվանսը հարված ստացավ ծնկին և սրունքաթաթին: Նա ցանկանում էր շարունակել հանդիպումը, բայց սուր ցավ էր զգում, և ես նրան փոխարինեցի: Եթե նա մնար խաղադաշտում, վիճակը միմիայն բարդանալու էր:
Նանին ցավեր էր զգում ազդրի շրջանում և նույնպես փոխարինվեց: Տեսնենք՝ կկարողանան նրանք վերականգնվել մինչև նոր մրցաշրջանը, թե ոչ»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2013/14թթ մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 17-ին: «Յունայթեդ»-ն արտագնա հանդիպում է անցկացնելու «Սուոնսի»-ի հետ:








































