«Մանչեսթեր Սիթի»-ն կրկին կփորձի ձեռք բերել «Արսենալ»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին: People-ի հաղորդմամբ, շեյխ Մանսուրը շատ գոհ է, որ իր թիմը նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր և իսպանացուն «Սիթի»-ում տեսնելու համար պատրաստ է վճարել 60 մլն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնա»-ն, սակայն Իսպանիայի հավաքականի խաղացողի համար կատալոնացիները պատրաստ են վճարել ընդամենը 40 մլն եվրո: