«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը բացասաբար է արտահայտվել ֆուտբոլային գործակալների գործունեության վերաբերյալ։
«Հոլիվուդում դերասանները գործակալներին վճարում են կամավոր։ Ինչու՞ եմ ես պարտավոր ֆուտբոլում վճարել գործակալին։ Գործակալները ֆուտբոլի քաղցկեղն են։
Չեմ հասկանում՝ ինչու է պարտադիր նրանց գործունեությունը։ Գործակալներն ամենասկզբից սկսում են գումար պահանջել։ Նրանց ժլատության պատճառով տրանսֆերներ են ձախողվում»,- Դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է BBC-ն։






































